Բնութագրերի վրա հիմնված գործունեություն

Բնութագրերի վրա հիմնված գործունեություն

Ինտեգրված Կառավարման Համակարգեր Ինտեգրված կառավարման համակարգեր Ավիացիոն Կառավարման Համակարգ (ԱԿՀ)

Ավիացիոն Անվտանգության Համակարգ

<<Հայաէրոնավիգացիա>> Ընկերությունում ներդրված է Ավիացիոն Անվտանգության կառավարման համակարգ՝  համաձայն.

-  Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի թիվ 17 հավելվածի - << Ավիացիոն Անվտանգություն - Քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից>>,

-  <<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի>> մասին ՀՀ կառավարության 2003թ. թիվ 1307-Ն որոշման,

-  Եվրոպական Քաղաքացիական Ավիացիայի Կոնֆերանսի (ECAC) Doc.30 <<Անվտանգության կանոնակարգեր>> փաստաթղթի դրույթների:  

Ավիացիոն Անվտանգության կառավարման համակարգի ներդրումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության կազմակերպման ավիացիոն  անվտանգության և կիբեռանվտանգության ապահովմանը, <<Զվարթնոց>> և <<Շիրակ>> օդանավակայանների  տարածքում տեղաբաշխված <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ Ընկերության  վարչական շենքերի, ռադիոտեխնիկական՝ կապի, նավիգացիայի, դիտարկման (այսուհետ ԿՆԴ) օբյեկտների  և այլ օբյեկտների պահպանությանը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, նորմատիվ փաստաթղթերի և ընթացակարգերի, ինչպես նաև <<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի>> մասին  ՀՀ Կառավարության 2003թ. հոկտեմբերի 2-ի N1307-Ն որոշմամբ սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման պարտականություններ ունեցող Հայաստանի Հանրապետության  ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության  պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների,  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության և <<Արմենիա Միջազգային Օդանավակայաններ>> ՓԲ Ընկերության ավիացիոն անվտանգության ծառայության հետ գործողությունների կոորդինացման և փոխհամագործակցության միջոցով։