Բնութագրերի վրա հիմնված գործունեություն

Բնութագրերի վրա հիմնված գործունեություն

Գործունեություն Տեխնիկական Ապահովում Նավիգացիա և Դիտարկում

ՆԱՎԻԳԱՑԻԱ և ԴԻՏԱՐԿՈՒՄ 

 

Նավիգացիայի և Դիտարկման գործընթացների նպատակն է.

  • Ապահովել оդանավերին անխափան ռադիոնավիգացիոն տեղեկատվությամբ ՀՀ օդային տարածքում իրականացվող թռիչքների, ինչպես նաև վայրէջքի և վերասլացքի ընթացքում:
  • Ապահովել օդային երթևեկության սպասարկման (ՕԵՍ) տնօրինության  օդային երթևեկության կառավարման (ՕԵԿ) կենտրոնին, «Երևան Աշտարակ» կարգավարական կետերին  և օդային երթևեկության կառավարման (ՕԵԿ) կենտրոնի  պահուստային սրահին դիտարկման տեղեկատվությամբ։
  • Ապահովել ՀՀ օդային տարածքում թռիչք, վայրէջք և տարանցիկ չվերթեր                            իրականացնող օդանավերի հետ կարգավար-օդանավ անխափան ռադիոկապ։

Նավիգացիայի և Դիտարկման ծառայությունը հագեցած է օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման ժամանակակից  պահանջներին համապատասխան անհրաժեշտ համակարգերով և սարքավորումներով՝

Նավիգացիոն՝  ILS-DME, DVOR-DME և և ADF,

Դիտարկման՝ 

 

  • մայրուղային ռադար ՄՌ11ԱԱ,
  • բազմադիրքային դիտարկման P3D համակարգ (ավտոմատ կախյալ դիտարկում-հեռարձակում ADS-B),
  • Mode S մոնոիմպուլսային ռադար «Ավրորա-2»։

Անհրաժեշտ դիտարկման տեղեկատվությամբ և կարգավար-օդանավ անխափան ռադիոկապով ապահովելու նպատակով վերահաղորդիչ կայանները և բազմադիրքային դիտարկման P3D համակարգի կողային կայանները տեղակայված են ըստ նպատակահարմարության՝ որոշակի աշխարհագրական դիրքերում։