«Երևան» ՕԵԿ Կենտրոն
.jpg)
«Երևան» Օդային երթևեկության կառավարման (ՕԵԿ) կենտրոնը Հայաստանի օդային տարածքում իրականացնում է թռիչք, վայրէջք և տարանցիկ չվերթեր իրականացնող օդանավերի, ինչպես նաև փոքր ավիացիայի օդանավերի կարգավարական սպասարկում: «Երևան» Օդային երթևեկության կառավարման կենտրոնում տեղակայված են թռիչքների ղեկավարի, «Շրջանային», «Մոտեցում», թռիչքատեղեկատվական և օդային երթևեկության հոսքերի կազմակերպման կարգավարական աշխատատեղերը: «Երևան» ՕԵԿ կենտրոնը միևնույն ժամանակ իրականացնում է՝
• օդային երթևեկության հոսքերի պլանավորում՝ կենտրոնում տեղակայված Եվրոկոնտրոլ կազմակերպության օդային երթևեկության հոսքերի կազմակերպման FMP տերմինալի միջոցով,
• տակտիկական մակարդակում ռազմաքաղաքացիական համագործակցության ապահովում (Airspace Management Cell - AMC)՝ օդային տարածքի ճկուն օգտագործումը կազմակերպելու նպատակով:
ՕԵԿ կենտրոնը հագեցած է օդային երթևեկության կառավարման ժամանակակից պահանջներին համապատասխան անհրաժեշտ ռադիոտեխնիկական միջոցներով: ՕԵԿ կենտրոնում շահագործվում են՝
• «Գալակտիկա» ՕԵԿ ավտոմատացված համակարգը («Ազիմուտ», ՌԴ),
• «Մաստեր» ավտոմատացված կարգավարական աշխատատեղերը («Պելենգ», ՌԴ)` որպես պահուստային համակարգ, ՄԿԿ և ՇԿԿ աշխատատեղերում ՕԵԿ իրականացնելու համար,
• ձայնային կապի կառավարման թվային MULTIFONO® M800IP համակարգը («SITTI », Իտալիա),
• ձայնային կապի արբանյակային PhoneSAT և VSAT (Գերմանիա) համակարգերը,
• P3D բազմադիրքային համակարգերի տեղեկատվության մշակման կենտրոնական պրոցեսորը (“ERA”, Չեխիա)
• ձայնային տվյալների գրանցման և վերարտադրման «Սմարթ -Տ» թվային համակարգը, («Պելենգ», ՌԴ),
• ATIS աերոդրոմային օդերևութաբանական տեղեկատվության ավտոմատ համակարգը` ձայնի սինթեզավորմամբ, («ԵԿՄԳԻ» ՓԲԸ, Հայաստան),
«Գալակտիկա» ՕԵՍ համակարգի հիմնական առավելությունները.
Իրականացվում է ներքոհիշյալ տվյալների ինտեգրված մշակում.
Անվտանգության ապահովման բաղկացուցիչների (Safety Nets) բնութագրերը լիովին համապատասխանում են Եվրոկոնտրոլ կազմակերպության պահանջներին և ապահովում են հետևյալ գործառույթները
• STCA
• APW
• MSAW
• APM
«Երևան» ՕԵԿ կենտրոնում դիտարկման տվյալները ստացվում են երեք անկախ աղբյուրներից՝ P3D բազմադիրքային (ԱԿՀ-Բ), ՄՌ-11ԱԱ (ԱԴՌ/ԵԴՌ) և Mode S մոնոիմպուլսային ռադար «Ավրորա-2», որի արդյունքում ռադարային կայուն ծածկույթ է ապահովվում Հայաստանի ամբողջ օդային տարածքում:
Կենտրոնն ապահովված է աշխատանքային շուրջօրյա անհրաժեշտ պայմաններով, ինչպես նաև ապահովված է անխափան աշխատանքի համար նախատեսված պահուստային բոլոր միջոցներով:
Երկիր-երկինք ԳԿԱ կապն ապահովվում է «Park Air Systems» (Մեծ Բրիտանիա) ընկերության թվայնացված ռադիոկայանների միջոցով: