Բնութագրերի վրա հիմնված գործունեություն

Բնութագրերի վրա հիմնված գործունեություն

Գործունեություն Տեխնիկական Ապահովում ՕԵԿզ համակարգ

ՕԵԿզ համակարգ

ՕԵԿզ համակարգի բաժին

ՕԵԿզ համակարգի նպատակը «Երևան» ՕԵԿ կենտրոնի և «Երևան» ԱԿԿ տեխնիկական միջոցների շուրջօրյա օպերատիվ կառավարման ու վերահսկողության, ինչպես նաև ՕԵԿ վարժասարքի սարքավորումների տեխնիկական սպասարկման իրականացումն է:

Օդային տարածքի օգտագործման անընդհատ զարգացող գործառնական պահանջները բավարարելու նպատակով օգտագործում են ժամանակակից օդային երթևեկության կառավարման համակարգեր, որոնց գործառույթները մշտապես թարմացվում և ընդլայնվում են:

«Երևան» ՕԵԿ կենտրոնում դիտարկման տվյալները ստացվում են երեք անկախ աղբյուրներից՝ P3D բազմադիրքային (ավտոմատ կախյալ դիտարկում-հեռարձակում ADS-B), մայրուղային ռադար ՄՌ11ԱԱ (PSR/SSR) և Mode S մոնոիմպուլսային երկրորդային «Ավրորա 2»  ռադարային համակարգերից, որի արդյունքում ռադարային կայուն ծածկույթ է ապահովվում Հայաստանի ողջ օդային տարածքում:

ՕԵԿզ համակարգի  տեխնիկական ու գործառնական (օպերատիվ) կարողություններն ապահովում են ՕԵԿզ ծառայությունների մատուցման շարունակականությունը, ճշգրտությունը, ամբողջականությունը և անվտանգությունը, ինչը պարբերաբար վերահսկվում և գնահատվում է հիմնական բնութագրային ցուցիչներով: